Մատչելիության հղումներ

logo-print
Իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը այսօր երեկոյան Հայաստանի նախագահ, ՀՀԿ-ի ղեկավար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կքննարկի վարչապետի նշանակման հարցը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ձեւավորված կառավարությունը հրաժարական ներկայացրեց այս տարվա ապրիլի 9-ին, երբ Սերժ Սարգսյանը ստանձնեց նախագահի պաշտոնը:

Համաձայն Սահմանադրության` նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո տասնօրյա ժամկետում (այս դեպքում ապրիլի 19-ին): Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում: Նախագահի կողմից կառավարության հրաժարականի ընդունումից հետո կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչեւ նոր կառավարության կազմավորումը:

Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG