Մատչելիության հղումներ

Նախագահի մամուլի քարտուղար է նշանակվել Արման Սաղաթելյանը


Նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյան

Նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյան

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Արզումանյանին նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից ազատելու մասին:

Հանրապետության ղեկավարի մեկ այլ հրամանագրով նախագահի մամուլի քարտուղար է նշանակվել Արման Սաղաթելյանը:

37-ամյա Սաղաթելյանը մինչ այս նշանակումը` 2011 թվականից ղեկավարում էր «ԱրմՌադիո FM 107» ռադիոկայանը: Նա քաղաքական գիտությունների թեկնածու է, մեկ տասնյակից ավել գիտական հոդվածների եւ ուսումնական ծրագրերի հեղինակ:

«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով` նախագահի նախկին խոսնակ Արմեն Արզումանյանը կզբաղեցնի «ՊանԱրմենիան մեդիա գրուփի» տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG