Մատչելիության հղումներ

Անվտանգության տեսախցիկները ֆիքսել են Բոստոնի պայթյունների ենթադրյալ կասկածյալին


ՀԴԲ-ի աշխատակիցները Բոստոնի փողոցներն են զննում, 17-ը ապրիլ, 2013
ՀԴԲ-ի աշխատակիցները Բոստոնի փողոցներն են զննում, 17-ը ապրիլ, 2013
ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները արդեն ունեն Բոստոնի մարաթոնի ժամանակ տեղի ունեցած պայթյունների ենթադրյալ հեղինակներից մեկի լուսանկարները:

Դրանք հնարավոր է եղել ստանալ անվտանգության տեսախցիկների նկարահանած կադրերից: Լուսանկարները չեն հրապարակվել, իսկ դեպքի հետ կապված ձերբակալությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Ակնկալվում է, որ այսօր զոհվածներին հարգանքի տուրք մատուցելու համար Բոստոն կայցելի ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:

Հիշեցնենք, ապրիլի 15-ին մարաթոնի վերջնագծի մոտ տեղի ունեցած զույգ պայթյունների հետեւանքով զոհվել է երեք, տարբեր աստիճանի վիրավորումներ ստացել` առնվազն 170 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG