Մատչելիության հղումներ

Նորաստեղծ նախաձեռնությունը նախագահից անբասիր կառավարություն է պահանջում


Կառավարությունը հրաժարական է ներկայացնում, 9-ը ապրիլի, 2013
Կառավարությունը հրաժարական է ներկայացնում, 9-ը ապրիլի, 2013
«Օպերացիա «Ինքնամաքրում»» նորաստեղծ նախաձեռնությունը, որին միացել են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն եւ Հայաստանի հելսինկյան կոմիտեն, նախագահ Սերժ Սարգսյանից պահանջում է ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության այնպիսի կազմ, որի անդամների անունները «արատավորված չլինեն սկանդալային կոռուպցիոն պատմություններով կամ անպարկեշտ վարքագծով եւ ցինիզմով»:

«Վերջին տարիներին Հայաստանում շարունակվող աղքատության, գործազրկության, անարդարության եւ արտագաղթի համար պատասխանատու է իշխանության ղեկին գտնված կառավարությունը՝ ի դեմս վարչապետի, նախարարների եւ կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարների: Որոշ դեպքերում, ոլորտները պատշաճ կառավարելու ունակության բացակայությունը ուղեկցվել է կոռուպցիոն երեւույթներով եւ պաշտոնատար անձանց համար անվայել վարքագծով, ինչը խորացրել է ժողովրդի դժգոհությունը, որն էլ դրսեւորվել է 2013 թվականի փետրվարին կայացած նախագահական ընտրություններում», - իր պահանջն է բացատրում նորաստեղծ նախաձեռնությունը:

Հիշեցնենք, Հայաստանի կառավարությունը, Սահամանդրության պահանջի համաձայն, ապրիլի 9-ին` նախագահի երդմնակալության օրը հրաժարական ներկայացրեց: Նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո տասնօրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո քսանօրյա ժամկետում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG