Մատչելիության հղումներ

Պուտինը խստորեն քննադատել է կառավարությանը


Ռուսական Lifenews.ru կայքը մի տեսանյութը է հրապարակել, որտեղ նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի Էլիստայում (Կալմիկիա) պետական պաշտոնյաների հետ ունեցած խորհրդակցության ժամանակ խստորեն քննադատել է կառավարությանը` «անարդյունավետ եւ անորակ» աշխատանքի համար:

Պուտինը ասել էր` եթե կառավարության անդամները վատ են աշխատում, ապա արդար կլինի, որ հրաժարական տան:

Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը այսօր հայտարարել է, թե Պուտինը խոսել է ոչ թե Դմիտրի Մեդվեւդեւի կառավարության, այլ մի շարք նահանգապետերի հնարավոր պաշտոնանկությունների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG