Մատչելիության հղումներ

logo-print

ՀԱՊԿ-ը մտադիր է ընդհանուր ռազմաօդային ուժեր ստեղծել


Ղրղըզստան -- ՀԱՊԿ ղեկավարները «Կանտ» ռազմակայանում, 15-ը ապրիլի, 2013

Ղրղըզստան -- ՀԱՊԿ ղեկավարները «Կանտ» ռազմակայանում, 15-ը ապրիլի, 2013

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) մտադիր է ընդհանուր ռազմաօդային ուժեր ստեղծել: Պայմանագրի նախագիծը այս տարեվերջին ներկայացվելու է ՀԱՊԿ-ի անդամ երկրների ղեկավարներին:

Ռուսական եւ ղրղըզական լրատվամիջոցների հաղորդմամբ` այս մասին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:

Ըստ Սեմերիկովի` ՀԱՊԿ-ի օդային միացյալ ուժերի եւ սպառազինությունների մասին նախագիծը արդեն պատրաստ է: Հավաքական ուժերը ներառելու են ռազմական օդանավերի բոլոր տեսակները` հարձակողական, կործանիչներ, ռմբակոծիչներ եւ տրանսպորտային օդանավեր:

Սեմերիկովը նշել է, որ ՀԱՊԿ-ի միացյալ օդային ուժեր ստեղծելու մասին համաձայնագիրը մշակվել է հաշվի առնելով, որ միջազգային անվտանգության աջակցության ուժերը դուրս են բերվելու Աֆղանստանից:

Միացյալ օդուժ ստեղծելու մասին կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալը խոսել է երեքշաբթի օրը` Ղրղըզստանում, որտեղ ռուսական «Կանտ» ավիացիոն կայանում ապրիլի 15-16-ը ՀԱՊԿ-ի մշտական խորհրդի արտագնա նիստ է անցկացվել:

ՀԱՊԿ-ին վեց երկիր է անդամակցում` Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը եւ Տաջիկստանը: Արտագնա նիստին մասնակցել են ՀԱՊԿ-ի ղեկավարները եւ այս երկրների ներկայացուցիչները:

Լրագրողներին նաեւ հայտնել են, թե 2013-ի ընթացքում ՀԱՊԿ-ը երբ եւ որտեղ ինչ համատեղ զորավարժություններ է անցկացնելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG