Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բարաք Օբամային


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում մարաթոնի ընթացքում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:

«Հանրապետության նախագահը խստորեն դատապարտել է անմեղ մարդկանց կյանքեր խլած այդ սարսափելի հանցագործությունը եւ խորին ցավակցություն հայտնել Նախագահ Օբամային, զոհվածների հարազատներին ու Միացյալ Նահանգների ողջ ժողովրդին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում», - փոխանցում է նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG