Մատչելիության հղումներ

Վենեսուելայում հետընտրական բախումների հետեւանքով 7 մարդ է զոհվել


Էնրիկե Կապրիլեսի համակիրները բողոքի ակցիա են անցկացնում, Կարակաս

Էնրիկե Կապրիլեսի համակիրները բողոքի ակցիա են անցկացնում, Կարակաս

Վենեսուելայի գլխավոր դատախազը հայտարարել է, որ առնվազն յոթ մարդ է զոհվել երեքշաբթի օրը մայրաքաղաք Կարակասում եւ այլ քաղաքներում նախագահական ընտրությունների արդյունքները չընդունող ցուցարարների եւ ոստիկանության միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով:

Ըստ դատախազի` բողոքի ակցիայի ժամանակ 135 մարդ է ձերբակալվել:

Ընդդիմության թեկնածու Էնրիկե Կապրիլեսը չի ընդունել իր մրցակցի` Նիկոլաս Մադուրոյի հաղթանակը եւ ձայների վերահաշվարկ է պահանջել:

Մադուրոն հայտարարել է, թե ընդդիմությունը հեղաշրջում է ծրագրել իր կառավարության դեմ:

Թե ընդդիմության, թե իշխանության համակիրները մտադիր են ցույցեր կազմակերպել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG