Մատչելիության հղումներ

ԱՄՆ սենատորին թունավոր նյութ պարունակող նամակ են ուղարկել


Սենատոր Ռոջեր Ուիքեր
Սենատոր Ռոջեր Ուիքեր
Ամերիկյան օրենսդիր, Միսիսիպի նահանգը ներկայացնող հանրապետական Ռոջեր Ուիքերին մարդու կյանքի համար վտանգավոր ռիցին տեսակի սպիտակուցային թունավոր նյութով ծրար է ուղարկվել:

Այդ մասին հայտարարել է մեկ այլ օրենսդիր` Հարրի Ռիդը` չհստակեցնելով, թե երբ է ուղարկվել ծրարը: Հաղորդվում է, սակայն, որ թունավոր նյութ պարունակող ծրարը հայտնաբերվել է մինչեւ Սենատ հասնելը: Թե ով է ուղարկել ծրարը, չի հաղորդվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG