Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանում այսօր նշվում է Ոստիկանության օրը, որի կապակցությամբ ոստիկանության աշխատակիցներին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

«Ոստիկանության առաքելությունը ծառայությունն է օրենքին ու ժողովրդին, կոչումը` պայքարն ընդդեմ հանցավորության եւ հանուն հասարակական կարգուկանոնի, երդումը` անձնազոհություն, եւ հայ ոստիկանն արդեն 95 տարի պատվով է կատարում իր պարտքը` հաճախ առողջության եւ կյանքի գնով: Անցյալ դարի սկզբից, հայոց պետականության հաստատումից ի վեր Հայաստանի ոստիկանությունը գործով է վկայում, որ մասն է ժողովրդի ու ժողովրդի հետ:

Մենք միշտ պետք է հիշենք, որ ժառանգն ենք սխրանքներով, նաեւ անկումներով ու կորուստներով լի պատմության, եւ այսօր, անցյալի լավագույն ավանդույթներն ունենալով մեր զինանոցում` պետք է նոր մտածողությամբ, նոր գիտելիքներով, իրավապահի գործի արդիական ընկալմամբ նվիրվենք մեր երեխաների պետության կայացմանը, Հայաստան երկրի, որտեղ օրենքի գերիշխանություն է, արդարության հրամայական, քաղաքացու ապահովություն: Մեր խոսքը գործ է, մեր գործը տեսանելի է բոլորին, մենք սպայի, ոստիկանի տեսակն ենք եւ կոչված ենք պատվավոր պարտքի կատարման, իսկ ում շատ է տրվում, նրանից շատ է պահանջվում: Եվ մենք պատրաստ ենք կատարել օրենքի, ժողովրդի, պետության պահանջը:

Կրկին շնորհավորում եմ ողջ անձնակազմին, մեր սիրելի վետերաններին, ոստիկանների ընտանիքներին` Հայաստանի ոստիկանության 95-ամյա հոբելյանի առթիվ, մաղթում եմ հաջողություն եւ ամենայն բարիք: Աստված ձեզ պահապան», - ասված է ոստիկանապետի ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG