Մատչելիության հղումներ

Հայաստանում ՃՏՊ-ների թիվն աճել է


Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային բաժնի պետ Նորիկ Սարգսյանը
Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային բաժնի պետ Նորիկ Սարգսյանը
2013 թվականին Հայաստանի ճանապարհային ոստիկանության կողմից արձանագրված 625 պատահարների հետեւանքով զոհվել է 57 մարդ, մարմնական վնասվածք են ստացել 897-ը:

Նախորդ տարվա համեմանությամբ պատահարների քանակն աճել է 110-ով, վիրավորների թիվը` 155-ով: Զոհերի թիվն անփոփոխ է մնացել:

Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային բաժնի պետ Նորիկ Սարգսյանը պատահարների թվի ավելացման հիմնական պատճառներից է համարում ներկրվող տրասպորտային միջոցների քանակի աճն ու ԱՊՊԱ համակարգի ներդրումը:

«Բոլորս էլ գիտենք, որ ամենաչնչին քերծվածք ստացած քաղաքացին դիմում է բուժօգնության եւ համապատասխան հատուցում ստանալու իր առողջական խնդիրները վերականգնելու համար», - ասաց Սարգսյանը` շարունակելով. - «Իսկ նախկինում հիմնականում բուժօգնության դիմում էին այն մարդիկ, որոնք այլ ելք չունեին»:

Սարգսյանը տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ տեղադրված են 65 արագաչափեր, տեսախցիկներ կան 50 խաչմերուկներում: Այս տարի տեղադրվելու են եւս 50 արագաչափ սարքեր, դրանցից 30-ը` մայրաքաղաքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG