Մատչելիության հղումներ

Թուրք դաշնակահարը դատապարտվել է թվիթերյան գրառումների համար


Թուրք դաշնակահար Ֆազիլ Սայ, արխիվ

Թուրք դաշնակահար Ֆազիլ Սայ, արխիվ

Ստամբուլի դատարանը տասամսյա պայմանական ազատազրկման է դատապարտել հայտնի թուրք դաշնակահար Ֆազիլ Սային` ատվածանարգության համար:

Երաժշտին մեղադրել են մահմեդական արժեքները վիրավորելու մեջ` «Թվիթեր» սոցիալական ցանցում անցյալ տարի ապրիլին կատարած գրառումների համար: Սայը, մասնավորապես, գրել էր, թե «բոլոր հիմարները, գողերն ու խեղկատակները հավատացյալ են»:

43-ամյա դաշնակահարը ներկա չի եղել դատավճռի ընթերցմանը:

Սայը հերքում է իր դեմ առաջադրված մեղադրանքները` հայտարարելով, որ դատական հետապնդմումը նախաձեռնել է իր կողմից քննադատության արժանացած իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG