Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը եւ իր դաշնակիցները «միավորված են» ընդդեմ Փհենյանի սպառնալիքների


Պետքարտուղար Ջոն Քերրին ելույթ է ունենում Ճապոնիայում ԱՄՆ-ի դեսպանատը, Տոկիո, 15-ը ապրիլի, 2013
Պետքարտուղար Ջոն Քերրին ելույթ է ունենում Ճապոնիայում ԱՄՆ-ի դեսպանատը, Տոկիո, 15-ը ապրիլի, 2013
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ ԱՄՆ-ը եւ Արեւելյան Ասիայի իր դաշնակիցները «միավորված են» ընդդեմ Հյուսիսային Կորեայի սպառնալիքների:

Տոկիոյի համալսարանում երկուշաբթի ունեցած ելույթում Քերրին Փհենյանին կոչ է արել «իրական քայլեր» ձեռնարկել` ապացուցելու, որ Հյուսիսային Կորեան հավատարիմ է ապամիջուկայնացման վերաբերյալ միջազգայնորեն ստանձնած իր պարտավորություններին:

Իսկ Հյուսիային Կորեայում այսօր տոնում են պետության հիմնադիր Կիմ Իլ Սունգի 101-րդ տարեդարձը: Վերլուծաբանները չեն բացառում, որ այս առիթով Փհենյանը կարող է հրթիռային փորձարկումներ իրականացնել: Հարավկորեական հետախուզության տվյալներով` Հյուսիսային Կորեան պատրաստվում է միջին հեռահարության երկու հրթիռ արձակել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG