Մատչելիության հղումներ

Իրաքում չեն դադարում բռնությունները


Իրաք -- պայթյուն Քիրքուք քաղաքում, 15-ը ապրիլի, 2013

Իրաք -- պայթյուն Քիրքուք քաղաքում, 15-ը ապրիլի, 2013

Իրաքում արդեն երկրորդ օրը ընթացող բռնությունների հետեւանքով այսօր առնվազն 23 մարդ է զոհվել:

Ոստիկանությունը հայտարարել է, որ մի քանի մահացու պայթյուններ են տեղի ունեցել մայրաքաղաք Բաղդադում, մայրաքաղաքից դեպի հարավ գտնվող մի քանի բնակավայրերում եւ հյուսիսային Քիրքուկ քաղաքում: Առնվազն 200 մարդ վիրավորվել է:

Նախօրեին իրականացված հարձակումների հետեւանքով էլ առնվազն 10 մարդ էր զոհվել, այդ թվում` առաջիկա ընտրություններում առաջադրված սուննի թեկնածուն:

Ապրիլի 20-ին իրաքցիները տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների կընտրեն, 450 տեղի համար մրցակցում է 8000-ից ավելի թեկնածու: Այս պահի դրությամբ ընտրարշավի ընթացքում 14 թեկնածու է սպանվել: Իշխանությունները, անվտանգության նկատառումներից ելնելով, սուննիներով բնակեցված շրջաններում հետաձգել են քվեարկությունը:

Պայթյունների պատասխանատվություն դեռ ոչ մի խմբավորում չի ստանձնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG