Մատչելիության հղումներ

logo-print

Մոսկվան կհամագործակցի ԱՄՆ-ի հետ «հավասարության պայմանով»


Սերգեյ Լավրովը (ձ) հանդիպում է Թոմաս Դոնիլոնին, 15-ը ապրիլի, 2013

Սերգեյ Լավրովը (ձ) հանդիպում է Թոմաս Դոնիլոնին, 15-ը ապրիլի, 2013

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտարարել է, թե Մոսկվան միշտ բաց է ԱՄՆ-ի հետ համագործակցության համար, բայց «միայն հավասարության եւ իրենց ներքին գործերին չմիջամտելու պայմանով»:

Լավրովն այս հայտարարությունն արել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդական Թոմաս Դոնիլոնի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ասուլիսում:
Ռուսաստանի արտգործնախարարը տեղեկացրել է, որ Դոնիլոնը փոխանցել է ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի ուղերձը: Այն ուղղված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Երկու պետությունները վերջին օրերին ներգրավվել են, այսպես կոչված, «ցուցակների պատերազմի» մեջ: Երբ ուրբաթ օրը Միացյալ Նահանգները հրապարակեց «Մագնիստսկու ցուցակը», ի պատասխան` Ռուսաստանի արտգործնախարարությունը հաջորդ օրը հրապարակեց 18 ամերիկացիների ցուցակ, որոնց մուտքը ռուսաստանյան տարածք արգելվել է:

«Մագնիտսկու ցուցակում» ներառվել են ռուսաստանցի 18 պաշտոնյաներ, որոնցից 16-ը առնչություն ունեն 2009 թվականին բանտում մահացած իրավաբան Սերգեյ Մագնիտսկու գործին եւ որոնց նկատմամբ պաշտոնական Վաշինգտոնի կողմից վիզային ու ֆինանսական պատժամիջոցներ են սահմանվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG