Մատչելիության հղումներ

ԱԳՆ խոսնակ. Հայաստանի նկատմամբ որեւիցե մեղադրանք չկա


ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամները, արխիվ

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամները, արխիվ

Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, հայտարարել է, որ Լիբիային նվիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1973 բանաձեւի համաձայն ստեղծված փորձագետների խմբի փետրվարի 15-ի զեկույցում չկա ձեւակերպում, թե Հայաստանից զենք է մատակարարվել Լիբիա:

«Ընդհանրապես որեւիցե մեղադրանք Հայաստանի նկատմամբ բացակայում է», - ասել է Բալայանը «Արմենպրես» լրատվական գործակալությանը` մեկնաբանելով մամուլում շրջանառվող լուրերը, թե Լիբիայի դեմ պատժամիջոցների հարցով աշխատանքային խումբը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացրած զեկույցում նշում է, թե Հայաստանը զենք է մատակարարել Լիբիա` չնայած գործող պատժամիջոցներին:

«Զեկույցում, որը հասանելի է ՄԱԿ-ի կայքէջում, նշված են Լիբիա ռազմական նշանակության ապրանքների տեղափոխման հետ առնչություն ունեցող տարբեր` այդ թվում նաեւ ՆԱՏՕ-ի անդամ երկրներում գրանցված մի շարք մասնավոր ընկերություններ: Այդ շարքում հիշատակվում են նաեւ հայաստանյան գրանցում ունեցող երկու ընկերություն: Հայաստանն՝ ի պատասխան փորձագետների խմբի հարցման, ամբողջական եւ սպառիչ տեղեկատվություն է տրամադրել վերոհիշյալ ընկերությունների եւ նրանց գործունեության մասին», - ասել է արտգործնախարարության խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG