Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Լիբանանի նորանշանակ դեսպանին


Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիբանանի նորանշանակ դեսպան Ժան Մաքարոնին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում Նալբանդյանը հույս է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի եւ Լիբանանի միջեւ գոյություն ունեցող պատմական եւ ավանդական ջերմ բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը։

«Դեսպան Մաքարոնը վստահեցրեց, որ առավելագույն ջանքերը կներդնի տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությունը զարգացնելու համար։ Նա հավելեց, որ Լիբանանը կարեւորում է բարեկամ Հայաստանի հետ փոխգործակցության ընդլայնումը եւ խորացումը, ինչպես նաեւ ընդգծեց լիբանանահայ համայնքի մեծ ներդրումը Լիբանանի զարգացման եւ բարգավաճման գործում», - փոխանցում է արտգործնախարարության լրատվության վարչությունը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես, իրավիճակին Սիրիայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG