Մատչելիության հղումներ

Տիգրան Հակոբյանը համաներմամբ ազատվել է պատժի կրումից


Տիգրան Հակոբյան

Տիգրան Հակոբյան

«Հեռուստառադիոպետկոմ»-ի եւ «Արմենպրես» լրատվական գործակալության նախկին նախագահ եւ տնօրեն Տիգրան Հակոբյանը դատարանի որոշմամբ այսօր երկու տարվա ազատազրկման ենթարկվեց, սակայն համաներմամբ ազատվեց պատժի կրումից։

Դատավճիռը հրապարկվեց այսօր Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Տիգրան Հակոբյանը` հավելելով, որ դատարանում ընդունել է մեղադրանքը, եւ գործը քննվել է արագացված դատաքննության կարգով:

Նախաքննական մարմինը Հակոբյանին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է` առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից իրենց կարգադրիչ կամ այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ եւ իր կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելու կամ առավելություններ ձեռք բերելու կամ այլ անձանց վնաս պատճառելու նպատակով օգտագործելը, եթե անձանց, կազմակերպությունների կամ պետության իրավունքներին ու օրինական շահերին ծանր հետեւանքներով վնաս է պատճառվել:

Վնասը հասցվել է «Ագրոհոլդինգ» ՍՊԸ-ին այն ժամանակ, երբ Հակոբյանը զբաղեցնում էր ընկերության տնօրենի պաշտոնը: Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ դատարանի կողմից չի նշանակվել գումարի փոխհատուցում:


Անուշ Մկրտչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG