Մատչելիության հղումներ

Մարտական հրաձգությամբ զորավարժություն Ղարաբաղում


Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները զորավարժության ժամանակ, արխիվ
Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները զորավարժության ժամանակ, արխիվ
Ապրիլի 8-12-ը Լեռնային Ղարաբաղի Զինված ուժերի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի հետ, Ղարաբաղի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ղեկավարությամբ, անցկացվել է մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական ցուցադրական զորավարժություն:

Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ` զորավարժության ավարտական փուլին հետեւում էին Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ բարձրաստիճան զինվորականներ:

Չճանաչված հանրապետության զորահավաքային ռեսուրսի համալրմամբ անցկացված զորավարժությունում ներգրավված էին տարբեր զորատեսակների ուժեր եւ միջոցներ:

Ինչպես զորամասի «Բարձր» աստիճանի մարտական պատրաստականության բերման փուլում, այնպես էլ 150 կիլոմետրանոց զորաշարժի, պաշտպանական բնագծերի գրավման, պաշտպանությունից հակահարձակման անցնելու ընթացքում իրականացված գործողություններում անձնակազմը դրսեւորել է մարտավարամասնագիտական ու բարոյահոգեբանական բարձր պատրաստվածություն եւ իր առջեւ դրված ուսումնամարտական խնդիրները կատարել հավուր պատշաճի:

Բանակի տարվա պատրաստության պլանով նախատեսված համաբանակային նշանակության միջոցառումն ավարտվել է պարգեւատրման արարողությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG