Մատչելիության հղումներ

Մեկնարկել է ՀԱԿ կուսակցության հիմնադիր համագումարը


Հայ ազգային կոնգրեսի ղեկավարությունը համանուն կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ, Երեւան, 13-ը ապրիլի, 2013թ.
Հայ ազգային կոնգրեսի ղեկավարությունը համանուն կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ, Երեւան, 13-ը ապրիլի, 2013թ.
Այսօր առավոտյան Երեւանում, Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հիմնադիր համագումարը:

Համագումարին մասնակցում է Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որի թեկնածությունը առաջադրվեց նոր կուսակցության նախագահի պաշտոնում:

Տեր-Պետրոսյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, սպասվում է համագումարում նրա ելույթը:

Համագումարին Դաշնակցությունից ներկա է կուսակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, «Բարգավաճ Հայաստան»-ից` պատգամավոր Ստեփան Մարգարյանը, Հանրապետականից, «Օրինաց երկիր»-ից եւ «Ժառանգություն»-ից որեւէ մեկը ներկա չէ:

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի` Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ասաց, որ հրավիրել են միայն այն ուժերին, որոնք պատրաստ են իրենց հետ համագործակցել: «Ժառանգություն»-ն էլ մեզ իր համագումարին չէր հրավիրել», - նշեց նա:

Համագումարին ներկա չեն նաեւ Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավորներ Հրանտ Բագրատյանը եւ Նիկոլ Փաշինյանը:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG