Մատչելիության հղումներ

logo-print

Սերժ Սարգսյանն ընդունել է Մայա Փանջիկիձեին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեին:

Ինչպես փոխանցում է նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, հանդիպման ընթացքում Մայա Փանջիկիձեին եւ Էդվարդ Նալբանդյանը Սերժ Սարգսյանին ներկայացրել են երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջեւ համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը, ինչպես նաեւ հայ-վրացական պետական սահմանի սահմանագծման ու սահմանազատման հանձնաժողովի կողմից իրականացվող աշխատանքների ընթացքը:

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին՝ Վրաստանում գտնվող հայկական հուշակոթողների հանդեպ ցուցաբերած ուշադրության, դրանց վերականգնմանն աջակցելու պատրաստակամության համար:

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջեւ մշակույթի, կրթության, զբոսաշրջության եւ մի շարք այլ ոլորտներում համագործակցության խորացման, տնտեսական կապերի ամրապնդման եւ այդ ոլորտներում առկա մեծ ներուժը լիարժեքորեն օգտագործելու հնարավորությունները: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային խնդիրների, ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցության վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG