Մատչելիության հղումներ

logo-print

Ռազմական կցորդները այցելել են Հայաստանի ռազմարդյունաբերական ձեռնարկություններ


Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդները 2013 թվականի աշխատանքային պլանի համաձայն երեկ այցելել են երկրի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` այցին մասնակցել են, մասնավորապես, Իրանի, Չինաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Լիտվայի, Հունաստանի, Ղազախստանի, Մեծ Բրիտանիայի, Չեխիայի, Ռումինիայի եւ Ֆրանսիայի ռազմական կցորդները:

Պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերական վարչության պետ Մուրադ Իսախանյանը ռազմական կցորդներին է ներկայացրել ճեպազրույց իր ղեկավարած ստորաբաժանման վերաբերյալ, ինչպես նաեւ համառոտ տեղեկություններ ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների մասին:

Ճեպազրույցից հետո ռազմական կցորդներն այցելել են Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ եւ Եղվարդի ռազմական գործարան: Նրանք հնարավորություն են ստացել շրջելու ռազմարդյունաբերական ձեռնարկությունների տարածքում` առավել մանրամասն ծանոթանալով դրանց գործունեությանն ու արտադրանքի տեսականուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG