Չեխիան մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ կապերի սերտացմանը: Այդ մասին հայտարարել է Չեխիայի առաջին փոխվարչապետ, արտգործնախարար Կարել Շվարցենբերգը Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ:
Նա ընդգծել է, որ երկու երկրների միջեւ քաղաքական որեւէ խնդիր գոյություն չունի:
Կառավարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` Տիգրան Սարգսյանը կարեւորել է Երեւանում կայացած հայ - չեխական բիզնես ֆորումը, որին մասնակցել են չեխական 13 ձեռնարկություններ:
Զրուցակիցներն ընդգծել են գործարար նոր կապերի ձեւավորման անհրաժեշտությունը, որը կնպաստի հայ - չեխական տնտեսական համագործակցության հնարավորությունների ընդլայմանը:
Սարգսյանը շնորհակալություն է հայտնել չեխական կողմին Հայաստանի եվրաինտեգրման ուղղությամբ ցուցաբերվող օժանդակության համար: Շվարցենբերգը նշել է, որ իր երկիրը պատրաստ է հետագայում եւս նպաստել Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանի համար դոնորների կոնֆերանսի կազմակերպմանը, դրան Չեխիայի հնարավոր մասնակցությանը, ինչպես նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ տնտեսական այլ ճյուղերում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներին: