Մատչելիության հղումներ

Ադրբեջանում զինվոր է զոհվել, որը «նույնիսկ ընդգրկված չէր ցուցակում»


Ադրբեջանի ներքին զորքերի` Բաքվում տեղակայված զորամասում զոհվել է զինծառայող Ֆարման Հուսեյնովը: Այդ մասին տեղեկացնում է «Թրենդ» լրատվական գործակալությունը` վկայակոչելով ադրբեջանական ներքին զորքերի մամուլի ծառայությունը:

Ըստ նույն աղբյուրի` զինվորը վայր է ընկել զորամասի հանրակացարանի երրորդ հարկից, նրան ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել:

Հուսեյնովը ծառայության էր ժամանել ապրիլի 9-ին, եւ նրա անունը, մամուլի ծառայության փոխանցմամբ, «նույնիսկ ընդգրկված չէր ներքին զորքերի զինծառայողների ցուցակում»:

Պատահարի պատճառները պարզելու նպատակով քննություն է իրականացվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG