Մատչելիության հղումներ

Վրաստանի արտգործնախարարը այցելում է Հայաստան


Էդվարդ Նալբանդյանի եւ Մայա Փանջիկիձեի հանդիպումը Երեւանում, 17-ը հունվարի, 2013թ.

Էդվարդ Նալբանդյանի եւ Մայա Փանջիկիձեի հանդիպումը Երեւանում, 17-ը հունվարի, 2013թ.

Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 11-12-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Վրաստանի արտգորնախարար Մայա Փանջիկիձեն:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ այցի ընթացքում Վրաստանի արտգործնախարարին կընդունեն նախագահ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը:

Տեղի կունենան Նալբանդյանի եւ Փանջիկիձեի բանակցությունները:

Վրաստանի արտգործնախարարը կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG