Մատչելիության հղումներ

Սիրիայում 57 մարդ է զոհվել, 6-ը` երեխա


Սիրիա - Ավերածություններ Դարաայում, մարտ, 2013թ.

Սիրիա - Ավերածություններ Դարաայում, մարտ, 2013թ.

Սիրիայի հարավային Դարաա նահանգի երկու ավանների վրա երկրի կառավարական ուժերի հարձակման հետեւանքով առնվազն 57 մարդ է զոհվել, այդ թվում` 6 երեխա: Այս մասին այսօր հաղորդում է France-Presse լրատվական գործակալությունը` վկայակոչելով Մարդու իրավունքների սիրիական դիտարանի տվյալները:

Ըստ իրավապաշտպան կազմակերպության` մյուս զոհվածներից 7-ը կանայք են, 16-ը` ապստամբ զինյալներ, 12-ը` կառավարական ուժերի զինծառայողներ, 16 տղամարդկանց ինքնությունը պարզված չէ:

Կազմակերպության տնօրեն Ռամի Աբդել Ռահմանը France-Presse-ին ասել է, որ հարձակման նախորդ օրը կառավարական ուժերի շուրջ մեկ տասնյակ զինվորականներ լքել էին մոտակա ուղեկալը եւ միացել ապստամբներին` պատսպարվելով Ալ-Սանամեինի եւ Ղաբաղեբի շրջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG