Մատչելիության հղումներ

Բաքուն համաձայնել է նախարարների հանդիպման առաջարկին


Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Փարիզում, 27-ը հոկտեմբերի, 2013թ.
Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Փարիզում, 27-ը հոկտեմբերի, 2013թ.
Պաշտոնական Բաքուն համաձայնել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների առաջարկին: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

Նրա փոխանցմամբ` հաջորդ ամիս միջնորդները կժամանեն տարածաշրջան:

Ինչպես տեղեկացնում է «Թրենդ» լրատվական գործակալությունը, Մամեդյարովը ասել է, թե համանախագահների տարածաշրջան կատարած վերջին այցի ժամանակ որեւէ նոր առաջարկ չի եղել` բացի արտգործնախարարների հանդիպման անցկացումից:

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին ԱՄՆ-ի Մեյն նահանգի օրենսդիր մարմնի ընդունած որոշմանը` ասելով, մասնավորապես, թե դա վկայում է հայկական լոբբիի ջանքերի եւ իր կարեւորությունը ցույց տալու նրա ցանկության մասին: «Այդպիսի քայլերը դրական տեղաշարժերի չեն հանգեցնի ղարաբաղյան կարգավորման գործում», - 1news.az ինտերնետային պարբերականի վկայությամբ` հայտարարել է Մամեդյարովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG