Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը գրություն է հղել ոստիկանապետին


Կարեն Անդրեասյան, արխիվ

Կարեն Անդրեասյան, արխիվ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ապրիլի 9-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ գրություն է հղել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:

Գրությունում, որի տեքստը տարածել է օմբուդսմենի գրասենյակը, Անդրեասյանը խնդրում է պարզաբանումներ ներկայացնել 16 անձանց ոստիկանության բաժիններ բերման ենթարկելու իրավական հիմնավորվածության վերաբերյալ, տեղեկատվություն տրամադրել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ոստիկանապետի կողմից ձեռնարկված կամ ձեռնարկվող միջոցառումների մասին:

«Խնդրում եմ հայտնել նաեւ, թե ինչ իրավական հիմնավորվածությամբ է 2013 թվականի ապրիլի 9-ին Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտան փակվել, ինչի արդյունքում սահմանափակվել են այլոց ազատ տեղաշարժման իրավունքը», - գրում է օմբուդսմենը` նշելով, որ ոստիկանապետի պատասխանը ակնկալում է ստանալ եռօրյա ժամկետում:

Երեկ «Ազատություն» ռադիոկայանի զրույցում Կարեն Անդրեսյանը մտահոգություն էր հայտնել նախօրեին արձանագրված մի շարք միջադեպերի առնչությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG