Մատչելիության հղումներ

logo-print

Հուշագիր Հայաստանի եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջեւ


Հայաստանի կառավարության եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջեւ երեկ երեկոյան կնքվել է փոխգործակցության հուշագիր: Փաստաթուղթը Երեւանում ստորագրել են Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն:

Մինչ հուշագրի ստորագրումը կայացել է Տիգրան Սարգսյանի հանդիպումը Վիկտոր Խրիստենկոյի գլխավորած պատվիրակության հետ, որի ժամանակ քննարկվել են Հայաստանի եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջեւ համագործակցության հեռանկարներն ու ուղղությունները:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Խրիստենկոն Սարգսյանին է ներկայացրել Մաքսային միության շրջանակում տեղի ունեցող գործընթացները, ձեռքբերումներն ու արդյունքները, ինչպես նաեւ իրավապայմանագրային դաշտը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG