Մատչելիության հղումներ

ՊՆ. Ադրբեջանցի զինծառայողները հայ դիրքապահներին են մոտեցել «ոչ ադեկվատ վիճակում»


Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Տավուշի մարզի Բաղանիս գյուղի հատվածում (Նոյեմբերյան) այսօր կեսօրին տեղի ունեցած միջադեպի մասին, որը Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը որակել է որպես «աննախադեպ արկածախնդրություն»:

«Մինչեւ մեկ ջոկ կազմով զինծառայողներ ոչ ադեկվատ վիճակում, անկանոն տեսքով եւ պահվածքով մոտեցել են հայ դիրքապահներին: Նախնական զգուշացումից հետո նրանք չեն ենթարկվել եւ շարունակել են առաջանալ զինվորականներին ոչ բնորոշ ձեւով: Հայ դիրքապահները սադրանքը կանխելու նպատակով կրակ են բացել ինչի արդյունքում հակառակորդը կարող է ունենալ նաեւ կորուստներ: Եղածի ողջ պատասխանատվությունը ընկնում է ադրբեջանական կողմի վրա», – ասված է ՊՆ հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG