Մատչելիության հղումներ

Հայաստան կայցելի Չեխիայի փոխվարչապետ, ԱԳ նախարարը


Կարել Շվարցենբերգ
Կարել Շվարցենբերգ
Արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի հրավերով, ապրիլի 10-12-ը պաշտոնական այցով Հայաստանում կլինի Չեխիայի առաջին փոխվարչապետ, արտգործնախարար Կարել Շվարցենբերգը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ այցի ընթացքում Շվարցենբերգին կընդունեն նախագահ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը:

Տեղի կունենան Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարի եւ Չեխիայի առաջին փոխվարչապետ, արտգործնախարարի բանակցությունները եւ համատեղ մամուլի ասուլիսը:

Կարել Շվարցենբերգը կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG