Մատչելիության հղումներ

Իվանիշվիլի. «Վրաստանի նախագահը կարող է հարցաքննվել»


Վրաստանի նախագահի եւ վարչապետի մարտի 4-ի հանդիպումը Թբիլիսիում
Վրաստանի նախագահի եւ վարչապետի մարտի 4-ի հանդիպումը Թբիլիսիում
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր Թբիլիսիում լրագրողների հետ հանդիպման ընթացքում չի բացառել, որ երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին առաջիկայում կարող է հարցաքննվել` 2008 թվականի ռուս - վրացական պատերազմի պատճառների հետաքննության շրջանակներում:

«Այդ պատերազմի մասին ճշմարտությունը երբեք չի բացահայտվել վրաց ժողովրդին», - նշել է Իվանիշվիլին:

Վրացական կառավարության ղեկավարի այս հայտարարությանը նախորդել է երկրի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի հեռուստատեսային հարցազրույցը, որում նա հայտարարել է, թե իր ղեկավարած գերատեսչությունը պատրաստվում է հետաքննել 2008-ի օգոստոսյան հնգօրյա պատերազմի պատճառները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG