Մատչելիության հղումներ

Ոստիկանություն. «Մի քանիսը կենթարկվեն վարչական պատասխատվության»


Երեւան, 9-ը ապրիլի, 2013թ.

Երեւան, 9-ը ապրիլի, 2013թ.

Քիչ առաջ Հայաստանի ոստիկանությունը նոր հայտարարությամբ է հանդես եկել Երեւանում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ։

Ոստիկանության պաշտոնական կայքէջում տեղադրված հայտարարությունում ասված է. - «ՀՀ ոստիկանությունը Բաղրամյան պողոտայում մի քանի անգամ դիմեց լիազոր մարմնի որոշումը խախտելով երթի կազմակերպման փորձ անողներին, զգուշացնելով, որ երթը այլեւս չի կարող համարվել խաղաղ` դրանից բխող բոլոր իրավական հետեւանքներով:

ՀՀ ոստիկանությունը պահանջեց սթափվել եւ թույլ չտալ բախումներ, որոնք անխուսափելի են լինելու հակաիրավական վարքագծի շարունակման պարագայում:

ՀՀ ոստիկանությունը հայտարարեց, որ առանց որեւէ հապաղման կիրառելու է օրենքներով ոստիկանությանը վերապահված բոլոր հնարավորությունները` հակաիրավական գործողությունները կանխելու համար, եւ իր լիազորությունների շրջանակներում պատասխանատվության է ենթարկելու հավաքներին վերաբերող օրենքի պահանջները եւ հասարակական կարգն ու անվտանգությունը խախտած բոլոր անձանց:

Ոստիկանության կողմից երթի մասնակիցներին տրամադրվեց ողջամիտ ժամկետ՝ Բաղրամյան պողոտան ազատելու համար, սակայն ոստիկանության կոչերն ու հորդորները մնացին անպատասխան:

Ընդգծված հակաիրավական վարքագիծ դրսեւորած մի քանի մասնակիցների ոստիկանությունը հեռացրել է նշված տարածքից, եւ նրանք կենթարկվեն վարչական պատասխանատվության»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG