Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը վերադարձավ Բաղրամյան պողոտա


Քիչ առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը միացավ Բաղրամյան պողոտայի սկզբնամասում հավաքված ցուցարարներին: Նա այս պահին բանակցում է փողոցը արգելափակած ոստիկանների հետ:

Ընդդիմադիր առաջնորդը մոտ երկու ժամ առաջ ցուցարարների մի մասին առաջնորդել էր Ծիծեռնակաբերդ: Այդ ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանին ուղեկցում էր Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Դեպի Ծիծեռնակաբերդ գնացող երթի մասնակիցները, ճանապարհին լուր ստանալով, որ համակիրների մի մասը մնացել է Բաղրամյան փողոցում, սկսեցին վանկարկել «Բաղրամյան, Բաղրամյան»: Հովհաննիսյանը բարձրախոսով հայտարարեց, որ կգնա Բաղրամյան փողոց` միեւնույն ժամանակ շեշտելով, որ ինքը հորդորել էր իր հետ քայլել դեպի Ծիծեռնակաբերդ, ասաց` նստացույց սկսելը նրանց իրավունքն է:

Եղեռնի զոհերի հուշահամալիրում` անմար կրակի մոտ, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը միասին աղոթք ասացին, ծաղիկներ դրեցին: Ապա Հովհաննիսյանը հայտարարեց, որ «արագ պետք է հեռանա դեպի Ազատության հրապարակ» եւ ոստիկանապետի ուղեկցությամբ լքեց տարածքը:

Հովհաննիսյանի համակիրները նրա ընտանիքի անդամների ուղեկցությամբ երթով վերադառնում են դեպի Կենտրոն:

Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG