Մատչելիության հղումներ

logo-print

Նալբանդյանը ընդունել է Սիրիայի նախագահի բանագնացին


Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը այսօր ընդունել է Սիրիայի նախագահի հատուկ բանագնաց դեսպան Ադնան Մահմուդին:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Ադնան Մահմուդը ներկայացրել է Սիրիայում տեղի ունեցած վերջին զարգացումները, զինված բախումների դադարեցմանն ուղղված ջանքերը:

Էդվարդ Նալբանդյանը խորը մտահոգություն է հայտնել Սիրիայում շարունակվող ճգնաժամի եւ վատթարացող հումանիտար իրավիճակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ դրանից լրջորեն տուժում է երկրի քաղաքացիական բնակչությունը, այդ թվում՝ սիրիահայությունը: Նա վստահություն է հայտնել, որ կարգավորման միակ ճանապարհը Սիրիայի հասարակության բոլոր հատվածների միջեւ երկխոսությունն է, եւ հույս է հայտնել, որ մոտ ապագայում հնարավոր կլինի ելք գտնել ստեղծված իրավիճակից եւ համերաշխություն ու կայունություն հաստատել երկրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG