Երդմնակալությունից հետո ընդդիմության երթը Երեւանի փողոցներով
Թեեւ նախապես նախատեսված էր, որ «Նոր Հայաստանի» երդմնակալությունից հետո պետք է համերգ տեղի ունենար, սակայն Րաֆֆի Հովհաննիսյանը որոշեց երթ անցկացնել Երեւանի փողոցներով` անցնելով Հյուսիսային պողոտայով եւ Հանրապետության հրապարակով, ապա ծաղիկներ դրեց Մյասնիկյանի արձանին` Մարտի 1-ի տասը անմեղ զոհերի հիշատակին: Հովհաննիսյանը նաեւ այցելեց Սուրբ Հովհաննես եկեղեցի, որտեղից հետո ուղեւորվեց նախագահի նստավայր: