Մատչելիության հղումներ

Զինծառայողների տեղափոխող մեքենան շրջվել է, կան տուժածներ


Երեկ ժամը 10:25-ի սահմաններում N զորամասի անձնակազմը զորավարժության վայր տեղափոխող «Սադկո» մակնիշի ՊԲ զինհամարանիշի ավտոմեքենան Ֆիզուլիի տարածքի «Ղարբա-Բազար» տեղամասում ճանապարհի փոսը շրջանցելիս շրջվել է ձախ կողքի վրա, որի հետեւանքով խցիկում գտնվող 2 եւ մեքենայի թափքում գտնվող 19 զինծառայողներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, որտեղ 5 զինծառայողներ բուժզննումից հետո ախտորոշվել են պրակտիկ առողջ: Այդ մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը` հավելելով, որ մյուս զինծառայողների առողջական վիճակը բավարար է:

Փաստի առթիվ Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG