Մատչելիության հղումներ

ԵԶԲ-ն 100 միլիոն դոլար կհատկացնի «Հյուսիս-Հարավ» ճանապարհի համար


«Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի շինարարության պաշտոնական մեկնարկը, 13-ը սեպտեմբերի, 2012թ.
«Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի շինարարության պաշտոնական մեկնարկը, 13-ը սեպտեմբերի, 2012թ.
Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) փորձագիտական խորհուրդը հաստատել է Հայաստանի կառավարության ներկայացրած հայտը՝ ԵԶԲ-ի հակաճգնաժամային հիմնադրամից մինչեւ 100 միլիոն դոլար հատկացնել «Հյուսիս-Հարավ» ճանապարհի հարավային որեւէ հատվածի նախագծման, շինարարության եւ տեխնիկական վերահսկողության աշխատանքների իրականացման համար: Այդ մասին երեկ Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է ԵԶԲ-ի հայաստանյան ներկայացուցչության նորանշանակ տնօրեն Սերգեյ Իգնատովը։

Տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ` Բեգլարյանը, ներկայացնելով «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարության ներկա ընթացքը, նշել է, որ մինչեւ տարեվերջ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ կավարտվեն տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքները, որից հետո հնարավոր կլինի արդեն անցնել նախագծի իրականացման հաջորդ փուլերին։

Կարեւորելով «Հյուսիս-Հարավ» ճանապարհի, մասնավորապես՝ դեպի հարավ գնացող հատվածի շինարարությունը, նախարարն ընդգծել է, որ պետք է միավորել ջանքերը՝ ԵԶԲ-ին հնարավորինս շուտ այդ ծրագրում ներգրավելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG