Մատչելիության հղումներ

logo-print

Բողոքի ակցիա ՄՀՀ-ի դիմաց


Ակտիվիստ Վարդգես Գասպարին առավոտից բողոքի ակցիա է անցկացնում Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի (ՄՀՀ) դիմաց, որտեղ կայանալու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը:

Գասպարին պարկ է հանգցրել գլխին, որի վրա 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների հետեւանքով զոհված զինծառայող Տիգրան Աբգարյանի դիմանկարն է, եւ պառկել է գետնին:

Մարզահամերգային համալիրի մոտ են Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորներ, այդ թվում Միքայել Մելքումյանը, Գրիգոր Գրիգորյանը: Մելքումյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին` արդյոք եկել է մասնակցելու նախագահի երդմնակալության արարողությա՞նը, արձագանքեց, թե մարդու է սպասում:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG