Մատչելիության հղումներ

Հայաստանը այս տարի դեսպանատուն կբացի Մեխիկոյում


Տեսարան Մեխիկոյից, արխիվ

Տեսարան Մեխիկոյից, արխիվ

Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել այս տարի Մեխիկոյում դեսպանություն բացելու մասին: Այդ մասին հայտնել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, այսօր ընդունելով Հայաստանում Մեքսիկայի նորանշանակ դեսպան Ռուբեն Ալբերտո Բելտրան Գեռերոյին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Նալբանդյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանը իր աշխատանքով նոր լիցք կհաղորդի երկու երկրների հարաբերությունների ընդլայնմանն ու ամրապնդմանը, եւ որ անցած տարի Մեքսիկա իր այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը հավելյալ խթան կհանդիսանա հայ - մեքսիկական գործակցության զարգացման համար:

Գեռերոն նշել է, որ իր երկիրը կարեւորում է Հայաստանի հետ համակողմանի հարաբերությունների զարգացումը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, միջազգային կազմակերպություններում համագործակցությանը, առեւտրատնտեսական, մշակութային ոլորտներում գործակցությանը վերաբերող հարցերի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG