Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի կինը հանկարծամահ է եղել ոստիկանների այցից հետո


Ադրբեջանցի ոստիկանները Բաքվի փողոցներում, արխիվ

Ադրբեջանցի ոստիկանները Բաքվի փողոցներում, արխիվ

Ադրբեջանի Սաբիրաբադի շրջանի Ազադաքենդ գյուղի 55-ամյա բնակչուհի Խաթմիրա Բաբաեւան սրտի կաթվածից մահացել է ոստիկանների անսպասելի գիշերային այցից հետո:

Ինչպես «Թուրան» լրատվական գործակալությանը փոխանցել են տեղական աղբյուրները, ոստիկանները կնոջ տուն են ներխուժել նրա որդուն ձերբակալելու համար, ով կասկածվում է ավտոպահեստամասերի գողության մեջ:

Մոր մահվան կապակցությամբ իրավապահները ստիպված են եղել ազատ արձակել որդուն:

Շրջանային դատախազությունը քննություն է սկսել կատարվածի կապակցությամբ:

Տեղի բնակիչները պահանջում են պատժել ոստիկաններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG