Մատչելիության հղումներ

Պեկինին խիստ մտահոգում է Կորեական թերակղզու վիճակը


Չինաստանը հայտարարել է, թե չափազանց մտահոգված է Կորեական թերակղզում ծավալվող իրադարձություններով։

Անցած ուրբաթ օրը Հյուսիսային Կորեան օտարերկրացի դիվանագետներին առաջարկել է հեռանալ Փհենյանից, պարզաբանելով, որ չի կարող երաշխավորել նրանց անվտանգությունը։

Այնուամենայնիվ, դիվանագիտական առաքելությունների դուրսբերում չի գրանցվել, ինչը վկայում է այն մասին, որ դրանք սոսկ հռետորաբանություն են համարել այդ հայտարարությունը։

Վերջին շրջանում Հյուսիսային Կորեան պատերազմով է սպառնացել Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ Հարավային Կորեային։

Չինաստանի արտաքին գործոց նախարարությունը երեկ հայտարարել է, թե «չի հանդուրժի որեւէ խառնակչություն իր անմիջական սահմանի մոտակայքում»։

Չինաստանը համարվում է Հյուսիսային Կորեայի սակավաթիվ դաշնակիցներից մեկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG