Մատչելիության հղումներ

Կիրակի օրը կմեկնարկի Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը


Կիրակի օրը` ապրիլի 7-ին, կմեկնարկի Երեւանի ավագանու ընտրությունների պաշտոնական քարոզարշավը:

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդած «Բարեւ, Երեւան» դաշինքը իր քարոզարշավը կսկսի Պուշկին-Եկմալյան փողոցների խաչմերուկում (Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմաց) գտնվող փոքրիկ պուրակից, որտեղ, ժամը 15:00-ին դաշինքի ցուցակի անդամները մաքրելու ու ծաղկապատելու են տարածքը:

Դաշինքի նախընտրական շտաբի լրատվական ծառայությունը հիշեցնում է, որ այդ պուրակում 2007 թվականին քաղաքապետի թողտվությամբ պետք է ապօրինի կառուցապատում իրականացվեր, ինչը կանխվեց շրջակա շենքերի բնակիչների եւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների (ովքեր այժմ «Բարեւ Երեւան» դաշինքի առաջատարներն են) համատեղ պայքարի արդյունքում:

«Օրինաց երկիր» կուսակցության քարոզարշավը կմեկնարկի կիրակի առավոտյան 11.30-ին` «Արմենիա Մարիոտ» հյուրանոցում նախընտրական ծրագրի ներկայացմամբ:

Ավագանու ընտրություններին մասնակցող մյուս կուսակցությունները քարոզարշավի մեկնարկի մասին դեռ հայտարարություններ չեն տարածել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG