Մատչելիության հղումներ

Իշխանություններին հորդորում են ապրիլի 9-ին բացառել բիրտ ուժի կիրառումը


Գերմանիայի մի շարք հայկական կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ անդրադառնալով ապրիլի 9-ին կայանալիք պաշտոնական եւ այլընտրանքային երդմանակալության արարողություններին, զորակցելով հայ ժողովրդի արդար պայքարին, նաեւ մտահոգություն են հայտել, որ որեւէ բիրտ ուժի կիրառումը կամ սադրանքը աննախադեպ բացասական ազդեցություն կունենա Հայաստանի իշխանությունների եւ Սփյուռքի հարաբերությունների վրա:

«Ի բարօրություն հայ ժողովրդի, երկրի խաղաղ ու կայուն զարգացման` պահանջում ենք Հայաստանի Հանրապետության գործող իշխանություններից յուրաքանչյուր խնդրո առարկա կամ տարաձայնություն հանգուցալուծելիս կիրառել միմիայն իրավական, ազգանպաստ եւ մարդասեր մոտեցում, որը կհանդիսանա ամուր հիմք Սփյուռք-Հայրենիք հարաբերությունների շարունակական զարգացման համար եւ առավել կբարձրացնի Հայաստանի Հանրապետության հեղինակությունը միջազգային արենայում», - հորդորում են հայտարարության տակ ստորագրած յոթ կազմակերպությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG