Մատչելիության հղումներ

Ջոն Քերրին կրկին այցելում է Թուրքիա


ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրի, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլու, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրի, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլու, արխիվ
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին այսօր այցելում է Թուրքիա: Նա հանդիպելու է Թուրքիայի վարչապետի եւ արտգործնախարարի հետ: Օրակարգում ընդգկված են հիմնականում Սիրիայի իրավիճակին, իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման ընթացքին եւ Իսրայել-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր:

Սա ԱՄՆ պետքարտուղարի երկրորդ այցն է Թուրքիա. մարտին կայացած առաջին այցելությունից հետո Իսրայելը ներողություն խնդրեց Թուրքիայից հումանիտար բեռներ դեպի Գազա տեղափոխող նավերի վրա կատարած հարձակման համար:

Քերրին հանդիպելու է նաեւ Իսրայելի ղեկավարների եւ Պաղեստինի ներկայացուցիչների հետ, իսկ նրա այցից հետո ծրագրված է թուրք-իսրայելական պատվիրակությունների հանդիպում անցկացնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG