Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը Կորեական թերակղզում պատերազմի հավանակությունը մեծ չի համարում


Հարավկորեացի զինվորը Հյուսիսային Կորեայի հետ սահմանին, արխիվ

Հարավկորեացի զինվորը Հյուսիսային Կորեայի հետ սահմանին, արխիվ

Չնայած Փհենյանի ռազմաշունչ հայտարարություններին, ԱՄՆ-ը կարծում է, թե Կորեական թերակղզում պատերազմ սկսվելու հավանակությունը մեծ չէ:

ԱՄՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մարթին Դեմփսին ասել է, որ սպառնալիքները բնորոշ են Հյուսիսային Կորեայի որդեգրած մարտավարությանը: Միաժամանակ նա նշել էր, իրավիճակն այժմ ավելի անկանխատեսելի է, քանի որ քիչ բան է հայտնի Հյուսիսային Կորեայի նոր ղեկավարի մասին:

Հիշեցնենք, ուրբաթ օրը Հարավային կորեայի լրատվամիջոցները հաղորդեցին, որ Փհենյանը երկու հրթիռ է տեղակայել երկրի արեւելքում, ինչպես նաեւ ծով է դուրս բերել հակաօդային պաշտպանության համակարգերով սպառազինված ռազմանավեր:

Իսկ մեկ օր առաջ էլ Հյուսային Կորեան զգուշացրել էր երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին, որ Կորեական թերակղզում աճող լարվածության պատճառով դեսպանները հաշվի առնեն էվակուացվելու տարբերակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG