Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը Մոսկվայում բողոքի ցույց է անցկացրել


Մոսկվայում այսօր ընդդիմությունը ցույց է անցկացրել ի պաշտպանություն Բոլոտնայա հրապարակի գործով ձերբակալվածների:

Անցյալ տարի մայիսին Բոլոտնայա հրապարակում մեծ հանրահավաք էր անցկացվել, որին հաջորդել էին անկարգություններ: Ոստիկանությունը 21 մարդ էր ձերբակալել, նրանցից 15-ը անազատության մեջ են:

Այսօրվա ցույց մասնակիցները պահանջում էին ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին եւ հանրության ներկայացուցիչների մասնակցությամբ քննել այդ օրը իշխանությունների կատարած գործողությունները:

Բողոքի ակցիաներ անցկացվել են նաեւ Ռուսաստանի մյուս խոշոր քաղաքներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG