Մատչելիության հղումներ

logo-print

Երկրաշարժ Ինդոնեզիայի արեւելքում


Ինդոնեզիայի արեւելքում տեղի է ունեցել 7.1 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ: Զոհերի եւ ավերածությունների մասին դեռ տեղեկություններ չեն հաղորդվում: Ցունամիի վտանգ չկա:

ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության տվյալներով` ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել Պապուա նահանգում, երկրաշարժի օջախը գտնվում է 75 կմ խորության վրա:

Ինչպես հաղորդում են լրատվական գործակալությունները, մարդիկ լքում են իրենց տները, շատերը դրսում են մնում` վախենալով նոր ցնցումներից:

2004 թվականին Հնդկական օվկանոսում տեղի ունեցած հուժկու երկրաշարժի հետեւանքով Ինդոնեզիայում մոտ 170 հազար մարդ էր մահացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG