Մատչելիության հղումներ

Նալբանդյանը մասնակցեց ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր մասնակցել է Տաշքենդում կայացած ԱՊՀ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստին։

ԱՊՀ երկրների արտգործնախարարները քննարկել են հումանիտար ոլորտում համագործակցության խորացման, անվտանգության բնագավառում փոխգործակցության սերտացման եւ մի շարք այլ ուղղություններին առնչվող հարցեր։

Տաշքենդում Էդվարդ Նալբանդյանը առանձին հանդիպում է ունեցել իր Ուզբեկստանի գործընկերոջ՝ Աբդուլազիզ Կամինովի հետ։

«Նախարարները քննարկեցին երկկողմ համագործակցության ներկա մակարդակը եւ արձանագրեցին, որ առկա են բոլոր նախադրյալները Հայաստանի եւ Ուզբեկստանի միջեւ համագործակցության առավել ամրապնդման եւ ընդլայնման համար։ Այդ համատեքստում պայմանավորվածություն ձեռք բերվեց նախաձեռնել համապատասխան քայլեր, որոնց իրականացումը թույլ կտա ակտիվացնել առեւտրատնտեսական կապերը, ընդլայնել իրավապայմանագրային դաշտը, խթանել համագործակցությունը միջազգային կազմակերպություններում եւ զարգացնել մշակութային փոխանակումները», - փոխանցում է Հայաստանի ԱԳՆ-ն:

Նալբանդյանը հանդիպել է նաեւ Ղրղըզստանի արտգործնախարար Էրլան Աբդիլդաեւի հետ: Բանակցությունների օրակարգում էին ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նախատեսվող հանդիպումների ժամանակացույցը եւ քննարկվելիք հարցերը, կազմակերպության գործունեության ոլորտներին եւ ուղղություններին առնչվող տարբեր հարցեր: Երկխոսությունը շարունակելու նպատակով Էդվարդ Նալբանդյանը իր գործընկերոջը հրավիրել է Հայաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG