Մատչելիության հղումներ

«Բարեւ» հիմնադրամը կաջակցի ժողովրդավարության զարգացմանը


«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը հայտարարել է «Բարեւ» Ժողովրդավարության զարգացման ազգային հիմնադրամի բացման մասին:

Շտաբի հաղորդագրության համաձայն` հիմնադրամը միտված է Հայաստանում ժողովրդավարության կայացմանը, ինչպեսեւ մարդու իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների պաշտպանությանը:

«Բարեւ» հիմնադրամի հիմնադիր խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը, մասնավորապես, ասել է. - «Սա հիմնադրամ է մեր երեխաների ապագայի համար: Ներդրված յուրաքանչյուր դրամական միջոց ուղղակիորեն կնպաստի մեր հայրենիքում իրական ժողովրդավարությանը նպատակամիտված մեր շարժմանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG